Սարսափելի վթարից հրաշքով ողջ մնացածները (լուսանկարներ)
ՖՈՏՈԱյս սարսափելի կադրերը Չինաստանի Ցյանչժոու շրջանի ավտովթարի վայրից են։ Փոքր մարդատարը բառացիորեն ճզմվել էր 2 մեծ բեռնատարների արանքում։ Նրանցից մեկի վարորդը ուշ էր նկատել ճանապարհին կատարվող շինարարական աշխատանքները և կտրուկ փոխել էր մեքենայի ուղղությունը` գարեջրի տարայի պես ճզմելով կողքով ընթացող մարդատարին։
Իսկ հիմա հարց. ի՞նչ եք կարծում, մարդատարի սրահի 5 հոգուց քանի՞սն են ողջ մնացել։

Իսկ ողջ են մնացել բոլորը։ Ավելին, նույնիսկ լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Երբ փրկարարները ժամանեցին դեպքի վայր, նրանք չհավատացին իրենց աչքերին։ Մենք նույնպես չենք հավատում։ Կարելի է կարծել, որ չինացիներն անմահ են։ Նմանատիպ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, որոնց ժամանակ նրան նույնիսկ քերծվածք չեն ստացել։



Աղբյուրը ՝ Blog.1in.am
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



