Կերակրի սոդայի յոթ առողջարար հատկությունները
ՖՈՏՈԳրեթե բոլորս տանն ունենում ենք սոդա, սակայն հազավադեպ ենք օգտագործում՝ չիմանալով նրա հրաշագործ հատկությունների մասին: Այն ձեզ կօգնի կենցաղային գործերում, քանի որ թունավոր չէ և բավականին էժան է:
Սոդան իջեցնում է ստամոքսի թթվայնության մակարդակը, ինչպես նաև չեզոքացնում է կերակրում քիմիական ու արհեստական հավելումները:
Միգրենի հաճախակի նոպաների ժամանակ պետք է ամեն օր ընդունել սոդայաջրի լուծույթ. առաջին օրը ուտելուց 30 րոպե առաջ 1 բաժակ լուծույթ խմել (0,5գ և ջուր), 2-րդ օրը` 2 բաժակ և այլն, հասցնելով քանակը 7 բաժակի, ապա նվազեցման կարգով կուրսն ավարտել:
Եթե ավելացնեք լվացքի մեջ, լվացքի փոշու ազդեցությունը կուժեղանա, հագուստի գույներն էլ ավելի վառ կլինեն:
Սոդան օգտագործվում է ցիստիտի դեմ: Եթե ձեր միզապարկը վարակի զոհ է դարձել, ուրեմն հետճաշյա գերազանց ըմպելիք է ջրով ու սոդայի խառնուրդով պատրաստված կոկտեյլը:
Սոդայի միջոցով կարելի է մաքրել գրեթե ամեն ամեն ինչ. լվացարանը, բաղնիքը, սալիկները: Այն ընդհանրապես թունավոր չէ, բայց շատ արդյունավետ է:
Կերակրի սոդան վերացնում է ցանկացած տհաճ հոտը: Դրահամար հարկավոր է մեկ ճաշի գդալ սոդան խառնել մեկ բաժակ ջրածնի գերօքսիդի հետ (2-3%) ու այդ լուծույթ ովողողել բերանը:
Արևահարության դեպքում. գոլ ջրով լի վաննայի մեջ մի քիչ սոդա խառնեք, ինչը փափկացնում է ջուրը` վերածելով այն գրգռված մաշկի համար հանգստացնող թրջոցի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: