Ադրբեջանում մաքսատուրքերից ստացվող եկամուտները նվազել են 26 տոկոսով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2017թ-ի հունվարին Ադրբեջանի մաքսատուրքերից ստացվող եկամուտները 2016-ի դեկտեմբերի համեմատ նվազել են 61,4 մլն մանաթով կամ 26 տոկոսով:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Մաքսատուրքերի պակասորդը պայմանավորված է տնտեսական գործունեության նվազմամբ:
Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն հունվարին հավաքել է 173,6 մլն մանաթ հարկեր և տուրքեր:
2016թ-ի դեկտեմբերի համեմատ ճանապարհային հարկերը նվազել են 12 անգամ, իսկ ակցիզային հարկերը 58 տոկոսով:
Հունվարին ապրանքների արտահանումից և ներմուծումից գանձված ավելացված արժեքի հարկը ընդհանուր առմամբ կազմել է 124,6 մլն մանաթ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



