Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ներկայացվեց Լևոն Մելիք-Շահնազարյանի` հայ-ադրբեջանական հակամարտության մասին պատմող գիրքը

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանում տեղի ունեցավ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի «О войне и победе» (Պատերազմի ու հաղթանակի մասին) խորագրով գրքի շնորհանդեսը: Ռուսերեն երկհատորյակը նվիրված է տարածաշրջանային վերջին զարգացումներին, հայ-ադրբեջանական հակամարտության պատմական, իրավական և քաղաքական առանձնահատկություններին:

Լևոն Մելիք-Շահանազարյանի որդու` քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի խոսքով` այս գիրքն իր հոր կենդանության վերջին շրջանում դարձել էր նրա կյանքի ամենամեծ իմաստը,  նվիրումն ու գաղափարը: «Հայրս վերջին տարիներին կյանքը նվիրել էր հրապարակախոսական-վերլուծական աշխատանքին և ամեն ինչ անում էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը, հայ -թուրքական թշնամությունն ունենան ճիշտ քաղաքական-իրավական-պատմական բնութագրում, ճիշտ ընկալվեն հայ հասարակության, հատկապես երիտասարդ ուսանողների կողմից, ովքեր ապագայում զբաղվելու են հակամար տության ուսումնասիրմամբ»,- ասաց քաղաքագետը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ` նոր սերնդի ներկայացուցիչները Հրանտ Մելիք-Շահնազարյանից վարակվել են հայրենասիրությամբ: Ըստ Շարմազանովի` Լևոն Մելիք-Շահնազարյանը ոչ միայն պատմում էր այն, թե ինչ իրականում եղել է, այլև այն, թե ինչ պետք է արվի, որ այլևս նման ողբերգություններ տեղի չունենան: «Լևոն Մելիք-Շահանազարյանն իր գործի նվիրյալն էր: Նրա գործը հաղթական էր, որովհետև այսօր արդեն իր տղան է շարունակում է իր գործը: Իմ նպատակն է իմ ուսանողներին հասցնել նաև Լևոն Մելիք-Շահ նազարյանի գրքերը, մեզնից շատերը շատ բան չգիտեն, իսկ շնորհիվ Լևոնի գրքերի` իրականությունը պետք է հասցնենք հասարակությանը: Այդ աշխատություններում առկա է լավ նյութ, ինչն օգտակար է թե’ քաղաքական գործիչների, թե’ քաղաքագետների և թե’ հասարակության լայն շերտերի համար»,- ասաց Շարմազանովը:

Խոսելով Լևոն Մելիք-Շահնազարյան մարդու և գործչի մասին`«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, մասնավորապես, նշեց. «Կան մարդիկ, ովքեր իրենց տեղում իսկապես դժվար փոխարինելի են, կան մարդիկ, ում գործը, աշխատանքն իրենց համար հավատամք է, կան մարդիկ, ում գրիչը զենք է, ում բառերն ավելի լավ են խոցում թիրախները, ավելի ճշգրիտ են, քան հարյուրավոր հրթիռներ: Կան մարդիկ, ումից թշնամին սարսափում է իր իսկ որջում, կան մարդիկ` ում համար հայրենիքին ուղղված գործը նվիրում է, կան մարդիկ, ովքեր ունեն փայլուն զավակներ, ում զավակներն իրեն ծնողների հուշարձան են դարձնում գրքերը, և ինչ լավ է, որ մենք այդ մարդուն ճանաչել ենք»:

Լևոն Մելիք Շահնազարյանի գրքի նյութերի դասակարգումն իրականացրած Ելենա Խաչատրյանն իր հերթին անվանի քաղաքագետին բնութագրեց որպես զինվոր և հրամանատար, դիվանագետ և քաղաքագետ, մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովորին: «Նա ուներ երկու կուռք՝ հայոց հողը և անպարտելի հայ զինվորը»,- նկատեց տիկին Խաչատրյանը:

Լևոն Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1958 թ. Կիրովաբադում: 1974թ. ընդունվել է Տաշքենդի Ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտ: 1988թ. Մելիք-Շահնազարյանըտեղափոխվել է Արցախ: Եղել է «Միացում» շարժման ղեկավարի տեղակալ: Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Գանձակում< /i> հայերիինքնապաշտպանության ղեկավարներից մեկը: 1991թ. ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1992-1995թթ.  ղեկավարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքինկապերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև եղել է ԼՂՀ Ազգային ժողովի գերագույն խորհրդի նախագահության անդամ:

Լևոն Մելիք-Շահնազարյանը 1997թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է դասավանդմամբ և վերլուծական գործունեությամբ: Հեղինակել է ավելի քան 500քաղաքագիտական վերլուծականներ և հոդվածներ: Նա ղեկավարում էր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը: Լևոն Մելիք-Շահնազարյանը երկարատև և ծանր հիվանդությունից հետո վախճանվել է 2015թ. օգոստոսի 11-ին:

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին