Կալիֆոռնիայի ազգային գվարդիան պատրաստության վիճակի Է բերված ամբարտակի փլուզման դեպքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿալիֆոռնիայի ազգային գվարդիան լիակատար պատրաստության վիճակի Է բերված Օրովիլ լճի ամբարտակի փլուզման դեպքում իշխանություններին ու բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆրի Դեւիսը:
Կալիֆոռնիայում տեղավորված Է շուրջ 23 հազար ազգային գվարդիական: Ինչպես հավաստիացրել Է Պենտագոնի ներկայացուցիչը, այդ նահանգում ստորաբաժանումների «ողջ անձնակազմը լիակատար պատրաստության վիճակի Է բերված» ամբարտակի փլուզման դեպքում:
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը փետրվարի 13-ին արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել երեք օկրուգների՝ Սաթերի, Բյութիի եւ Յուբայի տարածքում: Բյութիի օկրուգի շերիֆ Քոնի Հոնին մամուլի ասուլիսում տեղեկացրել Է, որ լճի ջրի մակարդակը «նկատելիորեն նվազում Է, սակայն տարհանման հրամանն ուժի Է մեջ Է մնում»: Նախնական տեղեկությունների համաձայն՝ այդ կարգադրությունը վերաբերում Է 188 հազար մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



