Հայաստանի խորհրդարանը ընդունեց զորամասերի մասին օրենքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց զորամասերի եւ հաստատությունների կարգավիճակի մասին օրինագիծը։ Նախագիծն ընդունվել է 95 կողմ ձայներով՝ առանց դեմ եւ ձեռնպահ քվեարկողների։
Օրինագիծը սահմանում է զինվորական մասեր եւ այլ ռազմական հաստատությունների, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների եւ հոսպիտալների գործառույթների առանձնահատկությունները։
Այսպես՝ զինվորական մասը իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իրեն ամրագրված գույքը, սակայն իրավունք չունի վաճառել այն կամ վարձով տալ։ Ունեցվածքի կառավարման իրավունքը չի վերաբերում զինծառայողների անձնական ունեցվածքին։
Զինվորական մասերի ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից եւ օրենքով թույլատրելի այլ աղբյուրներից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



