Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 13-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3913B170 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 15 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 15 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 474 255 392 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.1584 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.1698 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 4 գործակալ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



