Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Շատ-շատ եմ չարչարվել, մինչև ստացել եմ իմ Մելիքսեթյանին». «Բանակում»-ից մինչև Վալենտին՝ Վահագն Սիմոնյանի հետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Exclusive

Past.am-ի զրուցակիցը դերասան Վահագն Սիմոնյանն է, ով հեռուստադիտողին առավել հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էր 2-րդ վաշտի հրամանատար Մելիքսեթյանին:

- Ինչպե՞ս հայտնվեցիք «Բանակում»-ում:

- Առաջարկն անձամբ սցենարիստից ստացա, բայց կերպարը, որ պետք է խաղայի, ընդամենը 4 սերիայի մեջ էր լինելու: Բայց չորրորդ սերիան եթեր տալուց հետո պրոդյուսերը որոշեց, որ կերպարը պետք է զարգացնել, և այդպես ես դարձա 2-րդ վաշտի հրամանատարն ու շարունակեցի նկարահանվել:

Image may contain: 6 people

 

- Ֆիլմում Ձեր կերպարը, կարծես, այնքան էլ դրական չէր: Հե՞շտ համաձայնեցիք խաղալ այդ դերը:

- Ինձ համար երբեք տարբերություն չի եղել՝ կերպարը դրակա՞ն կլինի, թե՞ բացասական: Կարևորն այն է, որ տվյալ կերպարն ասելիք ունենա և լինի կոնկրետ մարդ: Հենց դրա համար էլ համաձայնեցի խաղալ այդ դերը: Բայց անկեղծ՝ շատ-շատ եմ չարչարվել, մինչև ստացել եմ այն, ինչ իմ սրտով է և այն, ինչ հանրությունն ընդունեց և ճանաչեց՝ իմ Մելիքսեթյանին:

Image may contain: 3 people

 

- Գաղտնիք չէ, որ հանրային մարդիկ մշտապես ուշադրության կենտրոնում են նաև իրենց անձնական կյանքով: Ինչպես տեղյակ ենք, վերջերս Ձեր անձնականում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչպե՞ս եք հանդիպել Ձեր կնոջը, ինչպե՞ս է սկսվել Ձեր սիրո պատմությունը:

- Ճիշտն ասած՝ ես այդքան էլ չեմ սիրում իմ անձնական կյանքից խոսել կամ այն հանրության համար մատչելի դարձել: Բայց կփորձեմ շատ կարճ պատմել: Կնոջս՝ Նազելիին հանդիպել եմ մեր ամուսնությունից 3-4 տարի առաջ՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ու պատահական հանդիպումը տևել է 15 րոպե:

Image may contain: 2 people, people smiling, indoor

Դրանից հետո նրան չեմ տեսել ու երկար եմ փնտրել՝ երեք տարուց ավելի՝ հույս ունենալով, որ մի օր նորից կտեսնեմ: Եվ, փառք Աստծո, այդքան ժամանակ անց նորից հանիպեցի նրան, կրկին պատահական՝ ինչպես առաջին անգամը: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ պետք է ամուսնանանք ու շատ կարճ ժամանակ անց այդպես էլ եղավ:

Image may contain: 2 people, people smiling, people standing, wedding and outdoor

 

- Վերջերս հաճախակի չեք երևում հեռուստաեթերով: Ինչո՞վ եք զբաղվում հիմա: Առաջիկայում Ձեզ մեր էկրաններին կտեսնե՞նք: Ունե՞ք նոր առաջարկներ, պայմանավորվածություններ:

- Ես հիմա էկրաններին չերևալու պատճառներ ունեմ:

Image may contain: 2 people, people standing and shoes

Առաջարկներ շատ կան, բայց դրանց մեջ չկան այնպիսիք, որոնք կուզենայի խաղալ: Ինձ համար առաջնայինն այն է, որ կերպարն ունենա ստեղծագործելու տեղ, ոչ թե զուտ տեքստ ասող մարդ լինի:

Image may contain: 2 people

Այժմ պատրաստվում եմ նոր ներկայացում բեմադրել, բայց փակագծերը դեռ չեմ ուզում բացել:

Image may contain: 1 person

- Եվ, քանի որ այսօր աշխարհում նշում են սիրահարների օրը, հետաքրքիր է՝ Դու՞ք ինչպես եք պատրաստվում անցկացնել այն:

- Առաջին հերթին շնորհավորում եմ բոլոր սիրահարներին և նորաստեղծ ընտանիքներին, հատկապես նրանց, ում հարսանյաց հանդեսի թամադան ես եմ եղել: ))

Image may contain: 2 people, wedding and indoor

Իսկ ինչ մնում է օրն անցկացնելուն, ինձ համար բացարձակ կարևոր չէ, թե որտեղ: Կարևորն այն է, որ այս օրն իմ սիրելիի համար հրաշալի և տոնական կլինի:

Մարիամ Նալբանդյան

Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան