Երեւանի ավագանու ընտրությունները կարող են լինել մայիսի 14-ին. Կառավարությունը քննարկելու է
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեւանի ավագանու ընտրությունը կարող է կայանալ 2017 թվականի մայիսի 14-ին: Ընտրություններն այդ օրը նշանակելու որոշումը կառավարության՝ փետրվարի 16-ի նիստի օրակարգում է:
Հարցը նիստում ներկայացնելու է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, որի բերած հիմնավորման մեջ նշվում է. «Երեւանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով եւ բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից»:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



