Սպիտակ տունը կրկին բաց կլինի հանրային այցելություններ համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տունը կրկին բաց կլինի հանրային այցելություններ համար, հաղորդում է FoxNews–ը՝ վկայակոչելով ԱՄՆ–ի առաջին տիկին Մելանյա Թրամփի հայտարարությունը։ Սպիտակ տունը փակ էր այցելուների համար նախագահ Թրամփի երդմնակալության օրվանից՝ հունվարի 20–ից։ Հանրային այցելությունները կվերսկսվեն մարտի 7–ին։
«Ես շատ ուրախ եմ կրկին բացել Սպիտակ տան դռները հարյուր հազարավոր այցելուների առջեւ։ Սպիտակ տունը կարեւոր պատմական տեսարժան վայր է, եւ մենք ոգեւորված ենք դրա պատմությունը եւ գեղեցկությունը կիսելու հնարավորությունից», – ասված է Մելանյա Թրամփի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ–ի առաջին տիկինը մտադիր է բնակվել Սպիտակ տանը Նյու Յորքում սովորող որդու՝ Բարոն Թրամփի ուսումնական տարվա ավարտից հետո։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



