Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռեժիմին անմնացորդ ծառայելու ողբերգությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական կրքերը շարունակում են թեժանալ։ Քաղաքական դաշտում բաց և ստվերային գործընթացների ֆոնին, կարծես թե, Արարատի մարզը հայտնվում է նախընտրական պրոցեսների կիզակետում։
Ընդամենը օրեր առաջ մարզի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը հայտնվեց սկանդալային իրադարձությունների կենտրոնում, քանի որ իր մոտ էր հրավիրել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրենին, վերջինիս հորդորել էր աշխատել Հանրապետականի օգտին, հակառակ դեպքում սպառնացել էր հեռացնել տնօրենին աշխատանքից։ Այս միջադեպի կապակցությամբ իր վերաբերմունքն արտահայտեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նման վարքագիծը որակեց որպես արջի ծառայություն և զգուշացրեց, որ արջի ծառայություն մատուցող չինովնիկները խստագույնս պատժվելու են։

Սակայն պարզվում է անգամ վարչապետի զգուշացումից հետո Արարատի մարզ «գործուղված» հանրապետականները չեն կարողանում սեփական կուսակցությանն իրենց նվիրվածությունն ու հավատարմությունն ապացուցելու և ցուցադրելու մղումները զսպել։ Օրեր առաջ այս անգամ արդեն մարզի հանրապետական կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը փայլեց իր քարոզարշավով, որին հաջորդեցին ողբերգական իրադարձություններ։ 

Սարգսյանն իր մոտ էր հրավիրել Արարատի մարզի հանրապետականի կառույցի փոխնախագահ Գագիկ Բեգլարյանին և ծանր զրույց ունեցել վերջինիս հետ։ Այս մասին գրեցին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ։ Զրույցից Հետո Գագիկ Բեգլարյանի ինքնազգացողությունը վատացել էր, նա հոսպիտալացվել էր և հիվանդանոցում մահացել սրտի կաթվածից։ Համաձայն լրատվամիջոցների՝ Ալիկ Սարգսյանը Բեգլարյանից պահանջել էր աշխատել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիմակիցների ու մտերիմների դեմ, ինչի հետ համաձայն չէր եղել Գագիկ Բեգլարյանը։
Ալիկ Սարգսյանն ինքը զրույցի փաստը չի հերքել՝ նշելով, սակայն, թե որևէ ծանր խոսակցություն իրենք չեն ունեցել։

Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ Արարատի մարզում վերջին իրադարձությունները Ալիկ Սարգսյանի և Արամայիս Գրիգորյանի միջև ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին ծանր խոսակցություններն են լինելու, քանի որ վերջիններս անգամ վարչապետի զգուշացումից հետո, գլխապատառ նետվել են նախընտրական գործընթացների մեջ՝ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած։

Վերջապես պետք է նշել, որ Ալիկ Սարգսյանի հայտարարությամբ Գագիկ Բեգլարյանն իր «100 տարվա ընկերն է եղել», այստեղ արդեն հարց է առաջանում, թե ինչպես են նախապատրաստվում մարզում նախընտրական ու ընտրական գործընթացներ գլխավորել և առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով այն դեպքում, երբ պատրաստ են հանուն այդ մանդատի ոտնահարել իրենց մտերմությունն ու ընկերությունը։ Չնայած մյուս կողմից, մարզպետ և ոստիկանապետ եղած շրջանում Ալիկ Սարգսյանը հասցրել էր «հետ գցել» ռեստորաններ, հսկայական հողատարածքներ, գազալցակայաններ ու կալվածքներ, թերևս հենց վերջիններիս ապահովագրության ու անվտանգության համար նախկին ոստիկանապետը պատրաստ է ամեն գնով ապացուցել իր նվիրվածությունը վարչակարգին ու Հանրապետականին։

Սակայն այստեղ նման գործիչներին պետք է հիշեցնել, որ վարչակարգի համար նրանք ցանկացած պահի կարող են վերածվել «ժերտվայի» և կզոհաբերվեն յուրաքանչյուր պատեհ անհրաժեշտության դեպքում։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտել