Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է:
«Պարզվում է՝ Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում, որը նա օրեր առաջ ներկայացրել էր Վիկտոր Դալլաքյանին, և որի մասին վերջինս խոսեց իր ասուլիսի ժամանակ, եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը. Նա ցուցակի 15-րդ հորիզոնականում է եղել։ Հիշեցնենք, որ Բաբայանը ժամանակին վարկ էր վերցրել՝ որպես գրավ դնելով Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի նախկին նախագահ Ալբերտ Բազեյանի տունը, ապա բիզնես գործերը վատացել էին, և Բազեյանը հայտնվել էր տունը կորցնելու վտանգի առաջ։ Սամվել Բաբայանի ներկայացրած ցուցակի 11– 12-րդ համարները համապատասխանաբար պետք է զբաղեցնեին Վիկտոր Դալլաքյանն ու Արեգնազ Մանուկյանը, իսկ Արամ Գասպարիչին հատկացվել էր 14-րդ տեղը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



