Դահուկորդ Միքայել Միքայելյանը 15-րդն էր օլիմպիական փառատոնում
ՍՊՈՐՏՊատանի դահուկորդները շարունակում են ելույթները Ձմեռային եվրոպական օլիմպիական փառատոնում:
Դահուկավազքի մրցաշարում 10 կմ ազատ ոճում Պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը գրավել 15-րդ հորիզոնականը, իսկ Գոհար Թադևոսյանը 7.5 կմ ազատ ոճում միայն 41-րդն էր: Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ոլորավայրէջքում գրավել է միայն 36-րդ տեղը:
Այս տարի փառատոնն անցկացվում է Էրզրումում: Մասնակցում են 40 երկրի 832 մարզիկ, ովքեր կմրցեն 9 մարզաձևում: Եվրոպական ձմեռային օլիմպիական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1993 թվականին` Իտալիայի Աոստա քաղաքում: Փառատոնը նախատեսված է 14-18 տարեկան մարզիկների համար:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



