Մեծ Սեւանն ամբողջությամբ հայտնվել է սառցե կապանքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին օրերին Գեղարքունիքի մարզում գրանցված ցածր ջերմային ռեժիմի եւ բնակլիմայական այլ գործոնների ազդեցությամբ սառցե կապանքներում է հայտնվել Սեւանա լճի մեծ հատվածը՝ Մեծ Սեւանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի փոխանցմամբ՝ փետրվարի 15-ի դրությամբ ամբողջությամբ սառցակալած է Մեծ Սեւանը, մասամբ՝ Փոքր Սեւանը: «Հայրավանքի տարածքից մինչեւ Սեւան ձգվող հատվածում լիճը դեռեւս ազատ է սառույցներից, թեեւ տեղ-տեղ առկա են ծավալվող ափասառույցներ: Եթե առաջիկա օրերին պահպանվեն ջերմային ցածր ռեժիմը եւ բնակլիմայական համապատասխան գործոնները, ապա լճի սառցակալումը կարող է լինել եւ ամբողջական, որը կարող է տեւել շաբաթներ կամ ամսից ավելի, ինչպես եղել է նախկին տարիներին՝ կախված կլիմայական ամենատարբեր ազդեցություններից»,- պատմեց Համբարձում Համբարձումյանը:
Սեւանի ափամերձ համայքների որոշ ղեկավարներ եւս հաստատեցին Մեծ Սեւանի համատարած սառցալման մասին տեղեկությունը:
Խոսրով Խլղաթյան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



