Գյումրի-Երևան գնացքը վերադարձել է, որովհետև ռելսերից մեկ այլ գնացքի էլեկտրաքարշ է դուրս եկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռավոտյան 11:45-ին Գյումրիից Երևան եկող գնացքը վերադարձել է Գյումրի, քանի որ ռելսերից մեկ այլ գնացքի էլեկտրաքարշ է դուրս եկել ու փակել ճանապարհը:
Գյումրիի երկաթուղային կայարանից Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ դեռ հայտնի չէ՝ ռելսերը ե՞րբ կվերականգնեն, էլեկտրաքարշը երբ դուրս կբերեն: Կայարանից ասացին, որ առաջիկայում Գյումրի-Երևան 18:05-ին գնացք է սպասվում, բայց դեռ հայտնի չէ՝ աշխատանքները մինչ այդ կավարտվեն, թե ոչ:
«Սպասում ենք, մինչև ճանապարհը սարքեն, գնացքները աշխատեն»,- ասացին կայարանից՝ վստահեցնելով, որ վերադարձած գնացքի բոլոր ուղևորները փոխհատուցվել են:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



