Պուտինի եւ Թրամփի հանդիպման օրակարգի ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում. Մատվիենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպման դրական օրակարգ Է ակնկալում, այժմ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների հնարավոր վերաբեռնման վերաբերյալ հարցին:
«Այժմ պայմանավորվածություն կա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման շուրջ: Այդ հանդիպման օրակարգի ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում: Մենք դրական օրակարգի ենք տրամադրված»,-ասել Է խոսնակը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված Է լիարժեք երկկողմ հարաբերությունների վերականգնմամբ:
«Մենք տրամադրված ենք դրական օրակարգի, Միացյալ Նահանգների հետ լիարժեք քաղաքական, տնտեսական եւ այլ հարաբերությունների վերականգնման եւ նույնպիսի մոտեցում ենք ակնկալում ԱՄՆ-ի կողմից»,-նշել Է Մատվիենկոն:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ հարաբերությունների վերականգնումը տեւական գործընթաց Է, ուստի չարժե դրանց արագ վերաբեռնում ակնկալել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



