Անթալիայում Թուրքիայի քաղաքացին սպանել է ռուս կնոջն ու թունավորել երկու երեխաներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնթալիայում Թուրքիայի քաղաքացին սպանել է ռուս կնոջն ու թունավորել երկու երեխաներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հայտարարությանը:
Գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի քաղաքացի Մուամար Գյունը նախ քաղցրավենիք է տվել որդուն՝ Վիկտորին և դստերը՝ Լեյլային (քաղցրավենիքը թունավորված է եղել պեստիցիդով), ապա կրակել կնոջ վրա: Սպանությունից հետո նա զանգել է ոստիկանություն, հայտնել տեղի ունեցածի մասին և ինքնասպան եղել:
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ, նախնական տվյալներով, դեպքը տեղի է ունեցել կենցաղային խնդիրների պատճառով:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



