ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները. «Ժողովուրդ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ նրանք սկսել են ստուգումներ անցկացնել։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետների ցանցում ստուգումները «հորով-մորով» անելուց հետո հերթը հասել է մյուսներին։ «Ժողովուրդ»– ի տեղեկություններով՝ երեկ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Շիրակ» սուպերմարկետում։
Պարզվում է՝ երեկվանից փակ են նաև մայրաքաղաքում գտնվող «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ, որտեղ ևս ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում։ Հուսանք, որ վերոնշյալ սուպերմարկետների ստուգումները չեն մնա «պետական գաղտնիք», և հայտնի կդառնա, թե ինչ հայտնաբերեցին ՊԵԿ աշխատակիցները, և ով ինչ պատժի արժանացավ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



