ԶԼՄ-ները հրապարակել են հղի Մերիլին Մոնրոյի՝ նախկինում անհայտ լուսանկարները
ԼԱՅՖՀամացանցում հայտնվել են ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի՝ նախկինում անհայտ վեց գունավոր լուսանկարները: Դրանցում կինոդիվան հղի Է «Արի սեր անենք» ֆիլմում զուգընկեր Իվ Մոնտանից, այս մասին գրել Է Daily Mail-ը:
Անցյալ տարվա նոյեմբերին լուսանկարների շարքը, որոնք կադրերի հեղինակ եւ Մոնրոյի մտերիմ ընկերուհի Ֆրիդա Հալլն անվանել Է «հղի սլայդներ», Հոլիվուդում կայացած աճուրդում վաճառել են 2240 դոլարով: Եզակի լուսանկարների նոր սեփականատեր Է դարձել Թոնի Մայքլսը, որն իր ձեռքբերումից բաժին Է հանել հրատարակությանը:
Հրատարակությունը գրում Է, որ Մորոն ցանկանում Էր երեխաներ ունենալ, բայց արդպես Էլ չի կարողացել ծննդաբերել: Նա երեք վիժում Էր ունեցել նախքան այդ երեխայի կորուստը: Նա տառապում Էր Էնդոմետրիոզով, բայց չԷր կորցրել մայր դառնալու հույսը: Սակայն, մինչ օրս հայտնի չԷ, թե ինչ պատճառով Է կինոդիվան կորցրել փոքրիկին, որով հղի Է հրապարակված լուսանկարներում:
Լուսանկարներն արվել են 1960 թվականի հուլիսին Նյու Յորքում՝ «Անդադրումները»(The Misfits) կինոնկարի նկարահանումների միջեւ ընկած ընդմիջումներում: Լուսանկարներում 20-րդ դարի սեքս-սիմվոլը 34 տարեկան Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



