Մեքքայում հրմշտոցի զոհերի թիվը հասել է 769-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքքայի մոտակա Մինայի հարթավայրում ուխտավորների կուտակումներից առաջացած հրմշտոցի զոհերի թիվը հասել է 769-ի։ Վիրավորվել է 934 մարդ, հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մինայի հարթավայրում ողբերգությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 24-ին։ Ուխտավորների 2 մեծ հոսք բախվել էր վրանային ճամբարներից սատանայի քարկոծման ծեսի վայր տանող 2 փողոցների հատման փոքր հրապարակում։
Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարի խոսքով՝ ողբերգության պատճառն այն է եղել, որ ուխտավորները չեն հետեւել կրոնական ծիսակարգի կատարման ժամանակացույցին։



