«Երբ նրա կողքին եմ, գիժ եմ». Եվա Բաղդասարյանը սիրելիի և նշանադրության մասին
ՖՈՏՈ«Փոխնակ մայրը» հեռուստասերիալի դերասանուհի Եվա Բաղդասարյանն այժմ խաղում է նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին խոսեց նոր ներկայացման և նշանադրության լուրերի մասին։
«Պատրաստվում ենք «Պեպո» ներկայացման վրա, որի պրեմիերան կկայանա փետրվարի 25–ին։ Մարմնավորելու եմ բամբասկոտ կնոջ։ Ասեմ, որ շատ լավ է ստացվում ինձ մոտ։ Գրեթե ամեն տեղ ես կամ։ Բացի այդ, մի քանի այլ ներկայացումներում էլ եմ խաղում ու նկարահանվում հեռուստասերիալում։ Իրականում դժվար է երկուսը համատեղել։ Փորձում եմ մի կերպ հարմարացնել թատրոնի փորձերն ու նկարահանումները»,–ասաց Եվան։
Դերասանուհին նշեց, որ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Թե ինչ զարգացումներ կլինեն, Եվան չցանկացավ բացահայտել։
Շարունակությունը` այստեղ: