Ռուսաստանում դեռահասը երկաթուղային կամրջի վրա սելֆի անելիս մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Լենինգրադի մարզում 12-ամյա դեռահասը երկաթուղային կամրջի վրա սելֆի անելիս մահացել է։
ՌԴ ՆԳՆ Տրանսպորտային ոստիկանության տեղեկություներով՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան Վոլխով գետի երկաթգծի կամրջի վրա հայտնաբերվել է ծանր վնասվածքներ ստացած դեռահաս։ Դեպքի վայր ժամանած բժիշկները նրան հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ եւ վերջինս մահացել էր։
ՌԴ ՆԳՆ տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները պարզել էին, որ տղան բարձրացել էր կամրջի վրա, որպեսզի սելֆի աներ, սակայն սայթաքել եւ 6 մետր բարձրությունից վայր էր ընկել երկաթգծերի վրա, գրում է Gazeta.ru-ն։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



