Հայտնի է ամենասիրված գույնն աշխարհում
ԼԱՅՖՀարցման արդյունքում, որն իրականացրել է YouGov ծառայությունը, պարզվել է, որ ամենատարածված գույնն աշխարհում երկնագույնն է: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` հարցմանը մասնակցել են 10 երկրի բնակիչներ` Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից, Հոնկոնգից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից և Ինդոնեզիայից: Միևնույն ժամանակ չի նշվում, թե ինչ հիմունքով են կազմակերպիչներն ընտրել մասնակից երկրները:
Երկնագույնը նախընտրողների ամենամեծ թիվը (33 տոկոս) գրանցվել է Մեծ Բրիտանիայում, ամենից քիչ` Ինդոնեզիայում (23 տոկոս): Նշվում է, որ յուրաքանչյուր երկրում, որտեղ մարդիկ նախապատվությունը տվել են երկնագույնին, այդ ցուցանիշը 8 տոկոսով գերազանցել է բոլոր մյուս գույները նախընտրողների ցուցանիշին:
Աղբյուրը՝ Slaq.am
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



