Շմոլ գազի թունավորումից 20-ամյա զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 17-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանը:
Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



