Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կկայանա մարտին. Իրանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը կկայանա մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Tasnim գործակալությանը հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ջաբերի Անսարին, որը իրանական պատվիրակությունը գլխավորել Է Ղազախստանում տեղի ունեցած բանակցությունների առաջին եւ երկրորդ փուլերում:
Աստանայում փետրվարի 15-ին եւ 16-ին կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը դարձել Է Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում հրադադարի վերահսկողության մոնիթորինգային խմբի ստեղծման շուրջ վերջնական պայմանավորվածությունը:
«Ըստ նախնական համաձայնության, որը վերջնականապես կձեւակերպվի դիվանագիտական կոնսուլտացիաների ընթացքում, Սիրիայի կառավարության եւ ընդդիմադիր խմբավորումների միջեւ բանակցությունների հաջորդ փուլը Ղազախստանում կկայանա մինչեւ մեկ ամսվա ընթացքում»,-նշել Է գործակալությունը:
Աստանայում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտեւն ավելի վաղ հայտարարել Է, որ ՌԴ-ն ակնկալում Է մեկ ամսվա ընթացքում վերջնականապես համաձայնեցնել Սիրիայում հրադադարի խախտման համար պատժամիջոցների վերաբերյալ փաստաթղթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



