ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը ԼՂ-ում սահմանադրական հանրաքվեի անցկացմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել սահմանադրական հանրաքվեի անցկացումից, որը նախատեսված է փետրվարի 20-ին: Այս մասին TASS գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության բաժնից:
«Մենք Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն չենք ճանաչում: Ելնում ենք նրանից, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով՝ Մինսկի գործընթացի շրջանակներում: Միևնույն ժամանակ չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել «սահմանադրական բարեփոխման» անցկացումից»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



