Իսպանիայի թագավորի փեսան 6 տարվա բանտային կալանքի Է ենթարկվել ֆինանսական մեքենայությունների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի թագավորի քույրը՝ ինֆանտա Կրիստինան, անմեղ Է ճանաչվել մեքենայությունների գործով ֆինանսական խարդախության մեջ, նրա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը ազատազրկման Է դատապարտվել Է 6 տարի եւ երեք ամիս ժամկետով: Համապատասխան որոշումը հրապարակել Է Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանը:
«Դատարանն արդարացերեց Կրիստինա դե Բուրբոնին այն հանցագործոթյուններում, որոնցում նրան մեղադրել Էին»,- ասված Է դատարանի հայտարարության մեջ: Ընդսմին ինֆանտան պետք Է տուգանք վճարի 265 հազար եվրոյի չափով, քանի որ ֆինանսական օգուտներ Է ստացել իր ամուսնու կողմից կատարված հանցագործություններից:
Իր հերթին, Ուրդանգարինը մեղավոր Է ճանաչվել ծառայողական լիազորությունների չարաշահման, խարդախության, կապերի օգտագործման, պետական գանձարանի դեմ հանցագործություններ կատարելու մեջ: Նա դատապարտվել Է 6 տարի եւ 3 ամսվա բանտային կալանքի, 7 տարի եւ 1 ամսվա մասնակի որակազրկման եւ պետք Է տուգանք վճարի 512 հազար եվրոյի չափով, նշվում Է դատարանի որոշման մեջ: Դատավճռիռը կարող Է բողոքարկվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



