Լոնդոնի օդանավակայանը տարհանվել է էլեկտրոնային ծխախոտի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի «Սթանսթեդ» օդանավակայանի թռիչքի սրահը ժամանակավորապես փակված է, մադկանց տարհանել են հրշեջ ազդանշանի համակարգի միացման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչի խոսքով այսօր առավոտյան միացել է ծխի հաղորդիչը, եւ ուղեւորներին 15 րոպե չեն թողել մտնել օդանավակայանի այդ հատված։ Ղեկավարության խոսքով տարհանում չի իրականացվել, սակայն ականատեսները պատմել են, որ իրենց խնդրել են դուրս գալ թռիչքի սրահից։
«Կարծում ենք, որ ազդանշանի միացման պատճառը զուգարանում ինչ -որ մեկի գործածած էլեկտրոնային ծխախոտն է եղել»,- ասել է օդանավակայանի մամուլի քարտուղարը։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



