Եվրոպայի լիգա. Իբրահիմովիչը երկրորդն է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում
ՍՊՈՐՏՍտամբուլի «Բեշիկթաշի» թուրք հարձակվող Չենկ Տոսունն ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ: 25-ամյա Տոսունը ստացել է ձայների 71 տոկոսը եւ առաջ անցել «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչից, որի հեթ-տրիկի շնորհիվ անգլիական ակումբը 3:0 հաշվով հաղթել էր ֆրանսիական «Սենթ Էթյենին»: 35-ամյա Իբրահիմովիչը հավաքել է 18 տոկոս ձայն:
Իսրայելի «Հապոել Բեր Շեւայի» դեմ խաղում Չենկ Տոսունը 1:1 հաշվի ժամանակ առաջ էր մղել թուրքական ակումբին, որը հաղթել էր 3:1 հաշվով:
Լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում էին նաեւ Էդին Ջեկոն («Ռոմա», 8 տոկոս) եւ Ալեքսանդր Լակազեթը («Լիոն», 3 տոկոս):
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



