Չինաստանում առաջին ռոբոտ ոստիկանը ծառայության է անցել կայարանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Խենան նահանգում հայտնվել է ռոբոտ հերթապահը-ոստիկան՝ իր տեսակի մեջ առաջին ռոբոտը Չինաստանի կայարաններում հերթապահության համար, հայտնում է China News Service գործակալությունը։
Հայտնում են, որ ռոբոտ ոստիկանը սկսել է հերթապահությունը Չժենչժոու քաղաքի արագընթաց գնացքների կայարանում։ Ռոբոտը կարող է հերթապահությունն իրականացնել առանց մարդու օգնության, սկանավորել ու ճանաչել ուղեւորների դեմքերը։ Ռոբոտը կարող է նաեւ պատասխանել ուղեւորների հարցերին, սկանավորել օդի ջերմաստիճանը ու դրանով իսկ նախազգուշացնել հրդեհի սպառնալիքի մասին։
Մեկ շաբաթ ռոբոտն աշխատելու է փորձնական ռեժիմով, որից հետո արդեն կանցնի մշտական հերթապահությունների նաեւ գիշերային ժամերին։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



