Թուրքիայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել են օդանավի ուղեւորներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից Տորոնտո ուղեւորվող Turkish Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավի անձնակազմին եւ ուղեւորներին տարհանել են՝ ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:
«Ռումբը Տորոնտոյի ճանապարհին է»,- օդանավի անձնակազմի անդամներից մեկը զուգարանում նման բովանդակությամբ գրություն է հայտնաբերել: Օդանավը թռիչքի է պատրաստվել, սակայն վերադարձել է թռիչքուղի, ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին տարհանել են:
Օդանավի ստուգման արդյունքում կասկածելի որեւէ առարկա չի հայտնաբերվել:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



