Մենք չենք պատրաստվում միջուկային զենք ստեղծել. Իրանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ միջուկային զենք արտադրել: Այդ մասին նա ասել է անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին, հայտնում է ТАСС-ը:
«Իրանը միշտ ասել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է: Մենք չենք պատրաստվում միջուկային զենք ստեղծել: Այդ հարցը փակված է: Դրա համար կարող է հավերժություն պահանջվել»,- ասել է Զարիֆը:
«Բոլորը խոսում են այն մասին, որ մենք բավականաչափ հզորություններ ունենք դա մեկ տարվա ընթացքում անելու համար, բայց ես հստակ և պարզ հայտարարում եմ, որ միջուկային զենքը ոչինչ չի տա մեր անվտանգությանը և չի օգնի ոչ մի երկրի անվտանգությանը: Այժմ ժամանակն է ազատվելու միջուկային զենքից, այլ ոչ միանալու այդ տեսակի զենք ունեցողների ակումբին»,- նշել է նա:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



