Արմավիրում ԴԱՀԿ պետը իր ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզում, փետրվարի 18-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 21:10-ի սահմաններում Արմավիր քաղաքում՝ Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում, BYD մակնիշի 117 ԼՍ 67 համարանիշի (վարորդ 54-ամյա Սպարտակ Ս.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա Էսթեր Ս.-ն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Արմավիր բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հետազոտելով վրաերթի ենթարկվածին՝ հայտնել են, որ նա վնասվածքներ չի ստացել, պարզապես գտնվում է շոկային վիճակում: Մի քանի ժամ անց Էսթեր Ս.-ն տուն է գնացել:
Աղբյուրի տվյալներով, վարորդ Սպարտակ Ս.-ն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքում՝ որպես պետ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



