ԱՄՆ սցենարիստների գիլդիայի գլխավոր մրցանակին են արժանացել «Լուսնի լույսը» և «Ժամանում» ֆիլմերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոս Անջելեսում կայացել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գլխավոր պարգևներին են արժանացել «Լուսնի լույսը» (Moonlight) և «Ժամանում» (Arrival) ֆիլմերի սցենարիստները, հայտնում է Reuters-ը:
Մրցանակները շնորհվել են Բարի Ջենքինսին, Թարել ՄքՔրենիին (Moonlight) և Էրիկ Հեյսերերին (Arrival):
Հայտնի է, որ 2 ֆիլմերն էլ ներկայացված են հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակին՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Հիշեցնենք, որ այս տարի «Օսկար»-ը կայանալու է փետրվարի 26-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



