Եվրախորհրդարանի նախագահը մտահոգված է Թուրքիայում իրավունքների սահմանափակումներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդարանի նոր նախագահ Անտոնիո Տայանին կոչ է արել Թուրքիային հարգել Եվրամիության կանոնները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան կարող է դառնալ Եվրամիության անդամ` Տայանին կարևորել է այդ երկրի դերը մասնավորապես փախստականների հարցի կարգավորման գործում: Այդուհանդերձ, նա մտահոգություն է հայտնել երկրում ազատությունների սահմանափակման առնչությամբ: «Թուրքիայի կողմից վերջին շրջանում արված որոշ նախընտրությունները մեծ անհանգստություն են առաջացնում: Նախ և առաջ անհրաժեշտ է պահպանել լրատվություն ստանալու ազատությունը: Թուրքիան բարեկամական երկիր է, սակայն պետք է հարգանք դրսևորի մեր կանոնների նկատմամբ»,- ասել է նա:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



