Պեկինը պլանավորում է քաղաքի աղբի 57 տոկոսն օգտագործել Էներգետիկայի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Պեկինի իշխանությունները պլանավորում են մինչեւ 2020 թվականը քաղաքի աղբի 57 տոկոսն օգտագործել մեգապոլիսի Էներգետիկական կարիքների համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 20-ին հայտնել Է Չինաստանի միջազգային ռադիոկայանը (CRI): Նշվում Է, որ 2017 թվականին Չինաստանի մայրաքաղաքում շահագործման կհանձնվեն վեց աղբայրող ձեռնարկություններ, որոնք քաղաքի աղբից կարտադրեն ԷլեկտրաԷներգիա, մեթան եւ Էթանոլ: Մինչեւ 2020 թվականը Պեկինում օրական 30 հազար տոննա աղբ կօգտագոր ծվի Էներգետիկայի համար:
Ինչպես նշել Է Չինաստանի միջազգային ռադիոկայանը, 24 հազար տոննա աղբ կայրվի նոր աղբայրող ձեռնարկություններում ԷլեկտրաԷներգիա ստանալու, եւս վեց հազար տոննա թափոններ՝ Էթանոլ եւ մեթան վերամշակելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



