Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ստեփան Անդրանիկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության շենքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2017 թվականի փետրվարի 16-ին, 90 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, սիրված արվեստագետ Ստեփան Անդրանիկյանը։

Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին, Կրասնոդարի երկրամասի Մայկոպ քաղաքում: Նա 1915 թվականին Եղեռնից փրկված գաղթականների ընտանիքից էր:

Անգերազանցելի է Ստեփան Անդրանիկյանի ներդրումը հայ կինոմատոգրաֆիայի զարգացման գործում։ Երեք տասնամյակից ավելի աշխատելով «Հայֆիլմ» կինոստուդիայում` նա ձևավորել է շուրջ 40 գեղարվեստական կինոնկարներ ու մուլտֆիլմեր, որոնցից են  հանրահայտ  «Տժվժիկը» (1961 թ.), «Ճանապարհ դեպի կրկեսը» (1963 թ.), «Նռան գույնը» (1969 թ.), «Մենք ենք, մեր սարերը»  (1969 թ.), «Մխիթար Սպարապետը» (1978 թ.) և շատ ուրիշներ։

1970-1982 թվականներին Ստեփան Անդրանիկյանը «Հայֆիլմի» մուլտստուդիայի գեղարվեստական ղեկավարն էր: Որպես բեմադրող ռեժիսոր, նա նկարահանել է 6 անիմացիոն ֆիլմ՝ «Արևի հարսնացուն», «Կախարդական լավաշ», «Վին Պինգվինը», որոնք արժանացել են մրցանակների միջազգային փառատոներում: Նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանում անիմացիոն ֆիլմի զարգացման և երիտասարդ կադրեր պատրաստելու գործում. ստեղծագործելուն զուգահեռ` զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդել է սկզբում Գեղարվեստաթատերական, ապա Երևանի թատրոնի և կինոյի պետա կան ինստիտուտում՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ բեմադրիչներին։

Ստեփան Անդրանիկյանը մշտապես զբաղվել է գեղանկարչությամբ՝ ստեղծել հայ մտավորականների ու իր մտերիմ մարդկանց դիմանկարների շարքեր,  նատյուրմորտներ ու բնանկարներ,  որոնք ամփոփում են աշխարհի ու մարդու մասին արվեստագետի մտորումները, իր արտիստիկ խառնվածքի  յուրահատկությունը։ Նրա գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներին արվեստասեր հանրությունը հաղորդակցվել է Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված անհատական ցուցահանդեսներում (1978 թ., 1982 թ., 2003 թ., 2014 թ.)։

Ստեփան Անդրանիկյան-արվեստագետի հիշատակը վառ կմնա մտերիմների, գործընկերների և ժամանակակիցների սրտերում:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ստեփան Անդրանիկյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարական հանձնաժողովից, Ստեփան Անդրանիկյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 18:00-20:00` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 21-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը` փետրվարի 21-ին, ժամը 14:00-ին,  Երևանի Շահումյանի գերեզմանատանը:

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան