Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լիբանանի Հայկազյան համալսարանում հայկական գրքին նվիրված միջոցառում է կազմակերպվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Բեյրութի Հայկազյան համալսարանում փետրվարի 17-ին տեղի է ունեցել «Լիբանանահայ գիրքը 2012, 2013, 2014, 2015 և 2016 տարիներին» խորագրով հանդիսություն, որին ներկա է եղել նաև Լիբանանում ՀՀ դեսպանը: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Պէյրութի  Հայկազեան համալսարանի «Տէրեան» հայագիտական գրադարանին կազմակերպութեամբ  Ուրբաթ, 17 փետրուար 2017-ին, Հայկազեան համալսարանի սրահին մէջ տեղի ունեցաւ «Լիբանանահայ գիրքը 2012, 2013, 2014, 2015 եւ 2016 տարիներուն» խորագիրով  հանդիսութիւն մը, որուն ներկայ  գտնուեցան  Հայկազեան համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթեան, Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Սամուէլ Մկրտչեան, հոգեւոր հայեր, գիրքերու հեղինակներ, խմբագիրներ եւ մեծ թիւով  մշակութասէրներ:

Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներու ունկնդրութենէն ետք ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Սոնիա Սիսլեան: Ան Հայկազեան համալսարանի «Տէրեան» գրադարանին անունով բարի գալուստ մաղթեց բոլոր ներկաներուն:  Օրուան բանախօսն էր Ազգային Լ. եւ Ս. Յակոբեան գոլեճի տնօրէն Վիգէն Աւագեան: Ան իր խօսքին սկիզբը ողջունելի ու կարեւոր նկատեց «Տէրեան» գրադարանի նախաձեռնութիւնը, ապա վիճակագրական տուեալներով յայտնեց, թէ 2012-էն 2016 լիբանանահայութեան  սպառած գիրքերու թիւը կ՛անցնի 90 հազարի սահմանները, ինչ որ հիմք կու տայ հաստատելու, որ հակառակ հայ գիրքի ա պրած համազգային տագնապին, Պէյրութը է՛ ու կը մնայ Երեւանէն ետք հայ գիրքի երկրորդ մեծագոյն կեդրոնը, իր պատմական հրատարակչատուներով, տպարաններով, գրադարաններով եւ ընթերցող զանգուածներով:

Վիգէն Աւագեան հաստատեց, որ հինգ տարիներու ընթացքին հրատարակուած 200 գիրքերը պատիւ կը բերեն լիբանանահայ տպարաններուն, հրատարակիչներուն, անհատ հեղինակներուն եւ նախ եւ առաջ լիբանանահայութեան` փաստը տալով անոր գոյատեւելու կամքին եւ մշակութային կենսունակ կեանքին, ապա շնորհակալութիւն յայտնեց Հայկազեան համալսարանին, որ իր կորովի անձնակազմով կը շարունակէ իր աշխատանքը եւ լիբանանահայ գիրքին պատմութիւնը կը գրէ սերունդ առ սերունդ, եւ վերջապէս մաղթեց,  որ հանդիպումը առիթ ըլլայ բոլորին` ջերմօրէն հաղորդուելու լիբանանահայ գիրքին հետ, հայ գիրք ին մօտենալու հայու պէս եւ զայն առնչելու, միաձուլելու մեր կեանքին, որպէսզի կեանքը մեզի պարգեւէ անձնական յաջողութիւն եւ հաւաքական յաղթանակ:

Նարեկ Հաննէեան եւ Անժելլա Տաղլեան ընթերցումներ կատարեցին հանգուցեալ հեղինակներ Պօղոս Սնապեանէն, Պէպօ Սիմոնեանէն, Սարգիս Կիրակոսեանէն, Ճորճ Աբէլեանէն եւ Յովսէփ Էսկիճեանէն: Ապա Սոնիա Սիսլեան ներկայացուց գիրքերու հեղինակները եւ տեղի ունեցաւ գնահատագիրներու բաշխում հեղինակներուն եւ գիրքերու խմբագիրներուն:

Պարգեւատրուողներուն կողմէ սրտի խօսք արտասանեց  Արամ Սեփեթճեան: Փակման խօսքով հանդէս եկաւ Հայկազեան համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթեան: Ան շնորհակալութիւն յայտնեց աշխուժ լիբանանահայութեան, որ երկար տարիներ ջանք չէ խնայած ո՛չ միայն գաղութը պահելու, այլեւ արտադրելու»:

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան