Գերմանիան հայտարարել է փախստականների զանգվածային արտաքսում սկսելու մասին. Bild am Sonntag
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի իշխանությունները մտադիր են արտաքսել հարյուր հազարավոր այն միգրանտներին, որոնք փախստականի կարգավիճակ չեն ստացել ԳՖՀ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bild am Sonntag-ին տված հարցազրույցում հայտարարել Է դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար եւ հատուկ հանձնարարությունների համերկրային նախարար Պետեր Ալտմայերը:
Նրա խոսքով՝ 2015 թվականը դարձավ հումանիտար օգնության կարիքն ունեցող մարդկանց աջակցման տարի, 2016 թվականին միգրանտների հոսքն զգալիորեն նվազեց, իսկ այժմ եկել Է ժամանակը, որ Գերմանիայի տարածքը լքեն նրանք, ովքեր ապաստան ստանալու իրավունք չունեն:
Ինչպես հայտնել Է Ալտմայերը, անցյալ տարի 80 հազար մարդ արդեն ուղարկվել են իրենց երկրներ:
«2016 թվականին ընդունվել Է փախստականի կարգավիճակ ստանալու շուրջ 700 հազար դիմում: 300 հազար խնդրատուներ մերժվել են: Մենք ցանկանում ենք արագորեն վտարել նրանց երկրից, այլապես մենք խարխլում ենք վստահությունը իրավական պետության համակարգի նկատմամբ»,-հայտարարել Է պաշտոնյան:
Ինչպես պնդում Է Ալտմայերը, առաջին հերթին կարտաքսվեն այն անձինք, որոնք հանցագործություններ են կատարել, ինչպես նաեւ նրանք, ովքեր սպառնալիք են ներկայացնում գերմանական պետության անվտանգության համար:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



