Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 13 մարզիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրաձգության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 13 մարզիկով:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Մեծահասակներից կմրցեն Հրաչիկ Բաբայանը (հրացան), Սուրեն Բերյանը (հրացան), Քրիստիան Լաուրենը (հրացան), Նորայր Առաքելյանը (ատրճանակ), Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ), Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ): Երիտասարդներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հայկ Բաբայանը (հրացան), Նարեկ Ադամյանը (հրացան), Վրեժ Թորոսյանը (հրացան), Ալլա Պողոսյանը (հրացան), Հովհաննես Խաչատրյանը (վազող թիրախ), Զվեն Իգիթյանը (ատրճանակ), Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ):
Հավաքական թիմը մրցավայր կմեկնի մարտի 6-ին: Այս տարի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Սլովենիայի Մարիբոր քաղաքում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



