Բիլ Գեյթսն առաջարկել Է եկամտահարկ գանձել ռոբոտներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌոբոտների համար եկամտահարկի եւ շահութահարկի բացակայությունը մեքենաներին անարդարացի առավելություն Է ապահովում մարդկանց հանդեպ, կարծում Է Բիլ Գեյթսը՝ Microsoft-ի հիմնադիրներից մեկը եւ Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Quartz հրատարակությունում հրապարակված հարցազրույցում նա առաջարկել Է հարկ դնել ռոբոտներ օգտագործող ընկերությունների վրա, որպեսզի թեկուզեւ որոշ ժամանակով դանդաղեցվի գործունեության շատ տեսակների ավտոմատացումը եւ ֆինանսավորվեն կենդանի մարդկանց համար զբաղվածության այլընտրական տեսակները, ներառյալ զառամյալների խնամքը եւ դպրոցներում աշխատանքը երեխաների հետ:
«Հարկավոր Է ձգտել հարկի մակարդակի բարձրացման եւ նույնիսկ ավտոմատացման արգելակման»,- համոզված Է Գեյթսը, քանի որ տեխնոլոգիաների զարգացումն ընթանում Է մի ամբողջ շարք պրոֆեսիաներից եւ մասնագիտություններից մարդկանց դուրսմղմանը համընթաց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



