Տասնյակ մարդիկ են սառնամանիքի զոհ դարձել Աֆղանստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱֆղանստանի Ֆարյաբ հյուսիս-արեւմտյան նահանգում վերջին երկու օրն ավելի քան 50 մարդ Է զոհվել եւ ինը վիրավորվել սառչելու եւ ձյան աննախադեպ առատ տեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին տեղական զանգվածային լրատվամիջոցներին հայտնել Է տարածաշրջանի նահանգապետի մամուլի քարտուղար Ջովիդ Բեդորը:
Նրա խոսքով՝ 30 հովիվներ՝ 7 հազար գլուխ անասունով, համարվում են անհայտ կորած: Բեդորն ընդգծել Է, որ իշխանությունները ձեռնարկում են տարերքից տուժածներին օգնություն ցույց տալու շտապ միջոցներ:
Այժմ նահանգի տարբեր մասերում ձյան ծածկույթի մակարդակը հասնում Է 70 – 80 սանտիմետրի: Դա աննախադեպ ցուցանիշ Է անցած չորս տարվա ընթացքում: Ձյան տեղումներն արգելափակել են մի շարք գավառներ տանող ճանապարհները եւ հանգեցրել զգալի ավերածությունների: Միայն Քարամկուլի գավառում քանդվել Է շուրջ 500 տուն, ճշտել Է Afghanistan.ru -ն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



