«Բուն Բարեկենդանի» տոնի խորհրդով միջոցառում՝ Էրեբունի վարչական շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում «Բուն Բարեկենդանի» տոնին ընդառաջ կազմակերպվել է տոնածիսական միջոցառում, որը մեկնարկել է Տեր Զգոն քահանայի օրհնությամբ: «Վերադարձ» ազգագրական խումբը ներկայացրել է տոնի ծիսական հատվածը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ով, շնորհակալություն հայտնելով էրեբունցիներին միջոցառմանը մասնակցելու համար, վստահեցրել է, որ վարչական շրջանում ձևավորված բոլոր ավանդույթները կլինեն շարունակական, ինչպեսև համաչափ զարգացման այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեն էրէբունցիների ավելի հարմարավետ առօրյայի կազմակերպմանը: Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև հյուրասիրություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



