Պարզվել Է ատամների առողջության վճռորոշ գործոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) առողջապահության բնագավառի քաղաքականության հարցերի փորձագետ Բրենդա Հիլթոնը նշել Է այն որոշիչ գործոնը, որն ազդում Է բերանի խոռոչի առողջության վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Գիտության զարգացմանն աջակցող ասոցիացիան:
Մասնագետը կարծում Է, որ հաճախ բերանի խոռոչի հիգիենայի վրա որոշիչ ազդեցություն Է գործում մարդու մերձավոր շրջապատը. նրա ընտանիքը եւ ընկերները: Դա կապված Է այն բանի հետ, որ անհատը հաղորդակից Է դառնում նրանց ընդհանուր սովորություններին, որոնք կապված են նաեւ հիգիենայի եւ սննդային հակումների հետ:
Դա վերաբերում Է, օրինակ՝ ընկերների շրջանում շաքար պարունակող ըմպելիքներ խմելուն կամ օրական առնվազն երկու անգամ ատամները լվանալուն, որն արմատավորվում Է ընտանիքում:
Գիտնականը եւ իր խումբն իրենց եզրակացություններին հանգել են՝ հարցում անելով ավելի քան 200 կանանց, որոնք բնակվում են Բոստոնի բնակելի միավորումում (ԱՄՆ): Այսպիսով հեղինակները գտել են շուրջ հազար անձանց, որոնք զգալի ազդեցություն են գործել միմյանց վրա, այդ թվում նաեւ բերանի խոռոչի հիգիենայի պրակտիկայի առումով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



