Մոսկվայում մահացու ելքով վթար է տեղի ունեցել օլիգարխ Գեորգի Սարկիսովի որդու մեղքով
ՎԻԴԵՈՄոսկվայում փետրվարի 19-ին մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել, որի մեղավորը, ինչպես պարզվել է, 26-ամյա Վարդան Սարկիսովն է: Երիտասարդը, որը վարել է Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, մահացու վրաերթի է ենթարկել անցորդի, որից հետո բախվել է կայանած ավտոմեքենաներին:
Ինչպես հաղորդում է REN TV-ն, ՃՏՊ-ի մեղավորի հայրը օլիգարխ Գեորգի Սրկիսովն է, որը հանդիսանում է ածխի հանքավայրերի սեփականատեր: Նրան է պատկանում նաև «Ռուսական տրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ն: Ավտոմեքենան, որը վարել է Վարդան Սարկիսովը, գրանցված է նրա մոր՝ Ելենա Սարկիսովայի անունով:
Վարդան Սարկիսովի հանդեպ հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ այժմ նա գտնվում է քաղաքային հիվանդնոցներից մեկում ձեռքի կոտրվածքի պատճառով, որը ստացել է վթարի հետևանքով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



