Շինության ծածկը փլուզվել է կայանված ավտոմեքենայի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկի հարակից շինության ծածկը փետրվարի 21-ին փլուզվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է տանը կից շինության երկաթե կառուցատարրերով ծածկը (60 քմ) և նստել Ford Transit մակնիշի 387 OR 61 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա:
Փրկարարները տեղադրել են հենասյուներ, ֆիքսել ծածկը և դուրս բերել ավտոմեքենան:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



