Ավստրալիայում ստորգետնյա փոսը «կուլ է տվել» բազմաթիվ մեքենաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվստրալական Քուինսլենդ նահանգի հյուսիսային առափնյա հատվածներից մեկում հանկարծակի առաջացել է ստորգետնյա փոս, որը «կուլ է տվել» բազմաթիվ մեքենաներ:
Ինչպես նշում է The Telegraph-ը, իր չափերով մարզադաշտից ավելի մեծ փոսն ունի 150 մ երկարություն, 50 մ լայնություն և 4մ խորություն: Ակատեսները պատմել են, որ փոսի չսպասված հայտնությունն անչափ սարսափելի տեսարան էր: Նշվում է, որ այն առաջացել է զբոսաշրջիկներով լեցուն վրանապատ տարածքում:
«Հանկարծակի մոտեցող փոթորկի ձայն լսվեց, հետո մենք տեսանք, թե ինչպես է ավազն ահռելի արագությամբ ոտքերի տակից անհետանում և լցվում օվկիանոսը»,-պատմել է տեղացիներից մեկը:
Պարբերականը հավելում է, որ մոտակա ժամերի ընթացքում փոսը կարող է մեծանալ, ուստի իշխանությունները հրահանգել են տարհանել մարդկանց:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



