Խոշոր վթար Տավուշի մարզում.վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽոշոր ավտովթար է տեղի ունեցել այսօր՝ փետրվարի 21-ին, Տավուշի մարզում, իրար են բախվել Երեւանի բնակիչ Վահան Լազյանի Toyota եւ Բերդ քաղաքի բնակիչ Հրաչ Մկրտումյանի վարած «ՈՒԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենաները։
Այս մասին հայտնեցին Դիլիջանի ոստիկանության բաժնից՝ նշելով, որ Վահան Լազյանը իր ոտքով է գնացել հիվանդանոց, իսկ «ՈՒԱԶ»-ի վարորդին ու ուղեւորին՝ Ռազմիկ Ծատուրյանին տեղափոխել են Դիլիջանի հիվանդանոց։
Նրանք միջին ծանրության վնասվածքներ են ստացել, վիճակը գնահատվել է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում։
Նշենք նաեւ, որ «ՈՒԱԶ»-ի ուղեւորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



