Ուժայինները հայտարարել են մեկ օրում ավելի քան 60 թալիբների ոչնչացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի զինված ուժերը հայտարարել են մասշտաբային հակաահաբեկչական գործողության ժամանակ «Թալիբան» շարժման առնվազն 67 գրոհայինների ոչնչացման մասին։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի ՊՆ հայտարարությունը։
Փոխհրաձգության ընթացքում 34 գրոհային է վիրավորվել, 13-ը՝ կալանավորվել։
Ծանր պառազինության կիրառմամբ փոխհրաձգության ժամանակ զոհվել է կառավարական ուժերի 7 աշխատակից, ասված է ՊՆ հայտարարությունում։
Ուժայինները նշել են նաեւ, որ զենքի պահեստ են հայտնաբերել ու վնասազերծել մի քանի ֆուգաս։



