Քաշմիրի իշխանություններն արգելել են շքեղ հարսանիքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում ապրիլ ամսից արգելք կսահմանվի շքեղ հարսանիքների անցկացման վրա. հարսնացուի ծնողները չեն կարողանա հրավիրել 500-ից ավելի հյուրերի, իսկ փեսայի կողմից հրավիրվածների թիվը չպետք Է գերազանցի 400-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բացի այդ, հարսանեկան խնջույքի ժամանակ կարող Է տրվել յոթ հիմնական ճաշատեսակներից ոչ ավելի՝ «երաշխավորելու մթերքների վատնումը»:
Տարածաշրջանային խորհրդարանի անդամներից մեկը նաեւ առաջարկել Է այդ արգելքը տարածել Հնդկաստանի ողջ տարածքի վրա:
Կարգադրությունն ընդունվել Է ի պատասխան հարսանեկան հանդիսություններից աղմուկի եւ հսկայական քանակությամբ մթերային թափոնների կապակցությամբ քաղաքացիների բազմաթիվ բողոքների:
Տեղի իշխանությունները համանման արգելք արդեն սահմանել Էին 1984 թվականին, սակայն մի շարք զանգվածային բողոքներից հետո այն չեղյալ Էր հայտարարվել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



